Ավարտվեց ևս մեկ ուսումնական
տարի: Կյանք մտան ևս մեկ սերունդ: Դպրոցի դահլիճը լեփ-լեցում էր ծնողներով, հյուրերով
և համայնքաբնակներով, իսկ բեմում հուզված շրջանավարտներն են: Նրանք իրենց հրաժեշտի
խոսքերն են հղում դպրոցին, իրենց հետ աշխատած բոլոր ուսուցիչներին և խոստանում, որ
երբեք չեն մոռանա նրանց և կկարողանան կյանքում գտնել իրենց ճիշտ տեղը և կդառնան հայրենիքին
պիտանի մարդիկ: Նրանց շնորհավորեցին ու կանանչ
ճանապարհ մաղթեցին դպրոցի տնօրինությունն ու համայնքապետը, ծնողներն ու դպրոցի աշակերտները: