пятница, 14 ноября 2014 г.

ՏԻՄ-ի օր Շինուհայր համայրքում

Նոյեմբերի 10-ին ՀՀ-ում նշվում է տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրը։ Շինուհայրի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց այց համայնքապետարան՝ տեղում ծանոթանալու ՏԻՄ-ի գործունեությանը։ Երեխաները եղան ՏԻՄ-ի գրադարանում և հանդիպեցին անձնակազմի որոշ անդամների հետ: Նաև աշակերտները ներկայացրեցին ԱԽ-ի բլօգը և կայքը:




Բաց դաս Շինուհայրի միջն. դպրոցում

Բաց դաս հասարակագիտությունից XI-ա դասարանում, որին մասնակցում էին մասնախմբի անդամներ և փոխտնօրեններ՝ Օհանջանյանն ու Գալստյանը: Սովորողները ներկայացրեցին. <<Քրեական վարույթ>> թեման՝դերային խաղ խմբային աշխատանքով:


,,Աշնան տոն,, Շինուհայրի միջն. դպրոցում

Շինուհայրի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ <<Աշնան >> տոն , որտեղ ելույթ ունեցան դպրոցի աշակերտները: Հատկապես ակտիվ մասնակցություն ունեցան 8-րդ դասարանի աշակերտները: Ներկայացրին Աշնան գունագեղ շարադրություններ: Ներկայացրին նաև աշնան առատ բերք ու բարիքի օգտակարությունը և կարևորությունը: Ներկա էին նաև ծնողներ, ուսուցիչներ և աշակերտներ:



Բասկետբոլի մրցույթ Շինուհայրի միջն. դպրոցում

Շինուհայրի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 4-ին սկսվեց բասկետբոլի, մրցույթ 9-12 - րդ դասարանների միջև, որը կազմակերպել էր ռազմամարզական հանձնախումբը և ԱԽ-ի նախագահ՝ Էրիկ Ավագյանը: Մրցույթը տևեց 4 օր և ավարտվեց նոյեմբերի 7-ին, որի արդյունքում հաղթող ճանաչվեց 12-րդ դասարանի թիմը: Հաղթող թիմը տնօրինության կողմից արժանացավ պատվոգրի և գովասանքի:

ԱԽ-ի նիստ Շինուհայրի միջն. դպրոցում

Ս/թ. հոկտոմբերի 31-ին Շինուհայրի միջնակարգ գպրոցում տեղի ունեցավ այս ուսումնական տարվա առաջին ԱԽ-ի նիստը: Ախ-ի նախագահը ներկայացրեց 2014-2015 ուստարվա աշխատանքային պլանը: ԱԽ-ի 24 անդամները ըստ իրենց նախասիրությունների ընդգրկվեցին հանձնախմբերի մեջ: Նիստին որոշեցին նաև դպրոցում կազմակերպել <<Աշնան տոն>> արտադասարանական միջոցառում:





Շիուհայրի միջն. դպրոցում տեղի է ունեցել ԱԽ նախագահի ընտրություններ


Ս/թ. հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ: Նախագահի թեկնածուներ էին առաջադրվել 3 աշակերտ՝ Էրիկ Ավագյան, Լիլիա Իշխանյան, Նունե Աղամալյան: Նրանք երեքն ել ներկայացան իրենց նախընտրական ծրագրերով, ներկաըացրեցին նաև իրենց վստահված անձերին որոնք միջև վերջ հետևեցին ընտրությունների ընթացքին: Ընտրություններն անցավ ըստ դպրոցի ԱԽ-ի ընդունված կանոնադրության: Ընտրություններն ավարտվեց ձայներ հաշվող հանձնախմբի հաշվետվությամբ: Նրանք հայտարարեցին որ ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրվել՝ Էրիկ Ավագյանը: Աշակերտական խորհրդի անդամները շնորհավորեցին նրան և մաղթեցին բեղմնավոր աշխատանք:

Շինուհայրի միջն. դպրոցում տեղի է ունեցել ԾԽ-ի նախագահի ընտրություններ

Ս/թ. հոկտեմբերի 17-ին Շինուհայրի միջն. դպրոցում տեղի ունեցավ ԾԽ-ի նիստ որտեղ նախորդ տարվա կատարած աշխատանքների մասին զեկուցեց ԾԽ-ի նախագահ՝ Տաթևիկ Դաղունցը: Նիստին մասնակցում էր դպրոցի գործադիր տնօրեն՝ Շ. Գրիգորյան, նա ողջունեց Ծխ-ի անդամներին գնհատեց նախորդ տարվա աշխատանքները լավ և մաղթեց նորընտիր նախագահին և ԾԽ-ին բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Կատարվեց նոր ընտրություններ առաջադրված երեք թեկնածուներից ձայների մեծամասնությամբ ԾԽ-ի նախագահ ընտրվեց նորից Տ. Դաղունցը:

Ֆուտբոլի առաջնություն Շինուհայրի միջն. դպրոցում



ՀՀ անկախության օրվան նվիրված Շինուհայրի միջն. դպրոցի ԱԽ-ն կազմակերպեց ֆուտբոլի առաջնություն, որին մասնակցեցին 9-12-րդ դասարանների աշակերտները: Եզրափակիչ խաղի ժամանակ հաղթող ճանաչվեց 11բ-րդ դասարանի թիմը: Որպես մրցանակ նրանց շնորհվեց ֆուտբոլի գնդակ;

Շինուհայրի միջն. դպրոցի աշակերտական խորհրդի ընտրություններ

Սեպտեմբերի 22-30 կայացել են դասականական ԱԽ-ի ընտրություններ 6 - 12 - րդ դասարաններում: Ընտրություններին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել դասղեկները, ՄԿԱ գծով փոխտնօրեն Ա. Գալստյանը, իսկ ընտրությունները կազմակերպում էին ընտրական հանձնախմբի անդամները:


Ծնողական ընդհանուր ժողով Շինուհայրի միջն. դպրոցում



Սեպտեմբերի 22-ին Շինուհայրի միջն, դպրոցում տեղի ունեցավ դպրոցի ընդհանուր ծնողական ժողով: Ժողովին մասնակցում են մեծ թվով ծնողներ, գործադիր տնօրենը , ԱԽ-ի անդամներ ինչպես նաև Տաթևի վանքի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանը,ՎՎ - ի սոցաշխատող Ժ.Բարսեղյանը:



















Աշակերտների ընդհանուր ժողով՝ Շինուհայրի միջն.դպրոցում


Սեպտեմբերի 17-ին Շինուհայրի միջն.դպրոցում կայացավ սովորողների ինքնավարության բարձրագույն մարմնի՝ սովորողների ընդհանուր ժողով:

Աշակերտների ընդհանուր ժողովին մասնակցում են դպրոցի 6-12-րդ դասարանների աշակերտները՝ թվով՝ 299, մասնակցել են 250 աշակերտ: Մասնակցում է նաև գործադիր տնօրենը, դացղեկները,ՄԽ-ի այլ անդամներ , ծնողներ:





Սկրինինգ՝ Շինուհայրի միջն. դպրոցում

Սեպտեմբերի 16-18 -ին դպրոցում կազմակերպվեց բժիշկական սկրինինգ: Այտ ստուգումներին մասնակցեցին 2-12-րդ դասարանների բոլոր աշակերտները; Սկրինինգի որոշ աշխատանքներին իր մասնակցությունը ունեցավ նաևվ ԱԽ-ն: