четверг, 16 мая 2013 г.

'' Մաքուր և կանաչապատ համայնք''


                                  Հերթական հանդիպում       Աշակերտական խորհրդի հերթական հանդիպում էր Սիսիանի ՏԶԾ-ի գրասենյակում, որը վարում էին Գորիսի ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակիցներ' Աննան և Շահանեն: ԱԽ-ը ցանցի անդամները այս անգամ նոր առաջարկ ստացան' կազմակերպել համայնքային շաբաթօրյակ և ծառատունկ: '' Մաքուր և կանաչապատ համայնք'' Խորագիր ունեցող շաբաթօրյակը կյանքի կոչելու համար հովանավոր էր անհրաժեշտ, որը ստանձնեց Վորլդ Վիժն միջաժգային կազմակերպությունը և աշակերտներին տրամադրեց անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև տնկիներ և վարդի թփեր:                                                                                                      Որոշվեց մայիսի 4-ին կազմակերպել շաբաթօրյակը որին կմասնակցեն Սիսիանի և Գորիսի տարածաշրջանի 20 համայնքներ:                                                                                                                       Շինուհայրի ուսումնական հաստատության ԱԽ-ի անդամները հերթական նիստ հրավիրեցին և կատարեցին աշխատանքների հստակեցում և բաժանում:  

понедельник, 6 мая 2013 г.

Եղեռնին նվիրված միջոցառում

Գարուն՛ էր… Չեկած ամառ,
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց կրակի պես..
Գարունա՜…, ձունա արել:
                                              Պ. Սևակ
1915թ. Ապրիլի  24..
2013թ. Ապրիլի  24-ին լրացավ հայոց մեծ եղեռնի  98 տարվա, օր որը երբեք չի մոռացվի: Ամեն տարի այս օրը յուրաքանչյուր հայ իր պարտքն է համարում այցելել զոհերի հուշարձան և իր երախտիքի տուրքը մատուցել և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: Շինուհայրի ուսումնական հաստատությունում  արդեն մի քանի տարի է եղոռնի օրվան նվիրվում են շաբաթ, որի ընթացքում կազմակերպում են պատմության բաց դասեր, գրում են շարադրություններ, պատրաստում են պաստառներ և շաբաթն ամփոփված է գիտաժողովով, որտեղ ելույթ են ունենում նաև երեխաները: Իսկ 24-ին կազմակերպվում է երթ: Երթին մասնակցում են աշակերտներ` ըստ դասարանների, ուսուցիչներ, ԾԽ-ի և ԱԽ-ի անդամներ, համայնքաբնակներ: Նրանք ծաղիկներ են դնում և մոմ են վառում հուշարձանում:          
              ԱԽ-ի անդամ Էրիկ Ավագյան

Հանդիպում գրողի հետ


Մանկագիր, երգիծաբան Սուրեն Մուրադյանի հանդիպումը Շինուհայրի միջն. Դպրոցում.

Դպրոցի գրադարանավար Փառանձեմ Ապգարյանին հրավիրել եին Սիսիան դասընթացի: Դասընթացը վարում էր << Փերի>> մանկական ամսագրի հեղինակ Էլմիրա Բալասանյանը, իսկ հովանավորը Վորլդ Վիժն միջազգային կազմակերպությունն է: Նրանք կատարեցին նաև այց գրադարաններ, իսկ մեր դպրոցի գրադարանի այցը եղավ առավել հետաքրքիր և նպատակային: Նա