Հերթական հանդիպում Աշակերտական խորհրդի հերթական հանդիպում էր Սիսիանի ՏԶԾ-ի գրասենյակում, որը վարում էին Գորիսի ԳՈՒՄ ՀԿ-ի աշխատակիցներ' Աննան և Շահանեն: ԱԽ-ը ցանցի անդամները այս անգամ նոր առաջարկ ստացան' կազմակերպել համայնքային շաբաթօրյակ և ծառատունկ: '' Մաքուր և կանաչապատ համայնք'' Խորագիր ունեցող շաբաթօրյակը կյանքի կոչելու համար հովանավոր էր անհրաժեշտ, որը ստանձնեց Վորլդ Վիժն միջաժգային կազմակերպությունը և աշակերտներին տրամադրեց անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև տնկիներ և վարդի թփեր: Որոշվեց մայիսի 4-ին կազմակերպել շաբաթօրյակը որին կմասնակցեն Սիսիանի և Գորիսի տարածաշրջանի 20 համայնքներ: Շինուհայրի ուսումնական հաստատության ԱԽ-ի անդամները հերթական նիստ հրավիրեցին և կատարեցին աշխատանքների հստակեցում և բաժանում:
Նրանք պատրաստեցին քարոզարշավի անհրաժեշտ նյութեր և հայտարարություններ: Հանդիպեցին դպրոցի տնօրենի և համայնքապետի հետ: Մայիսի 4-ին ժամըն 13-ին սկսվեց շաբաթօրյակը հենց դպրոցի բակից: Առաջին տնկիներն ու թփերը տնկեցինք Ս. Թովմասյանի հուշարձանի մոտ: Երեխաների մեծ մասը տարածվեցին համայնքի տարբեր փողոցներ համայնքաբնակների հետ մաքրելու և աղբահավաք կազմակերպելու, իսկ մի մասը գյուղի կենտրոնական ճանապարհով շարժվեց դեպի Ախ-ի "Հանգստի գոտի" տարածքը, որտեղ երեխաները մեծ ոգևորությամբ և մաքրեցին տարածքը և տնկեցին տնկիներն և թփերը: Սիրելի համայնքաբնակներ և աշակերտներ մեզանից
յուրաքանչյուրս պետք է լավ գիտակցի, որ համայնքը մերն է, որ մենք պետք է տեր կանգնենք և մտահոգվենք նրա ներկայի և ապագայի մասին և հասկանանք, որ մաքուր օդ և առողջ ապրելակերպը սկսում է մաքուր ոչ միայն բակից այլ նաև փողոցից և համայնքից, որ համայնքի ամեն մի թուփն ու ծառը թանկ պետք է լինի յուրաքանչյուր անձի համար:
Комментариев нет:
Отправить комментарий