среда, 17 апреля 2013 г.

ԱԽ-ի անդամի տպավորությունը:

Ավագյան Էրիկ

Ամեն տարի մեծ շուքով և յուրովի է նշվում Սուրբ Զատիկը մեր համայնքում` Շինուհայրում: Այս տարի ևս մենք նշեցինք Սուրբ Զատիկը, որը կայացավ համայնքային մաշտաբով: Վորլդ Վիժնի կողմից տրամադրված ձուն ներկեցինք և փլավ պատրաստեցինք: Մենք մի փոքրիկ միջոցառում էինք պատրաստել Զատիկի տոնին նվիրված: Այն ներկայացրեցինք, և վերջում բոլոր մասնակիցներին և հանդիսատեսներին, համայնքաբնակներին ձու ու փլավ բաժանեցինք: Աշխատանքային խմբի բոլոր անդամները, հագել  էին միատեսակ հաքուստներ` տրված Վորլդ Վիժնի կողմից, որի համար շատ շնորհակալ ենք:

Սուրբ Հարություն կամ սուրբ Զատիկ “Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի”

Հայոց եկեղեցու ամենագեղեցիկ  տոներից մեկը: Երկու տարի է ինչ ԱԽ-ն այն նշում է ողջ համայնքի հետ: Իհարկե Վորլդ Վիժնի հովանավորությամբ, որին խորհին շնորհակալություն ենք հայտնում: Այն անցավ շատ հետաքրքիր՝ խաղեր, ձվակռիվ, ձվի և փլավի բաժանում: Երեխաները խաղում էին, ուրախ էին, և ստացան մեծ բավականություն: Ամեն ինչ հրաշալի էր, հուսով էմ որ բոլոր համայնքային միջոցառումները կանցնեն այդպիսի ուրախ տրամադրությամբ:
                                                                                                                                                                                                                                              ԱԽ-ի փոխնախագահ Բալյան Քրիստինե  
 
                                                                               ԱԽ-ի անդամ Էրիկ Ավագյան 

понедельник, 15 апреля 2013 г.

“Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի”


Ահա այս խոսքերով և յուրաքանչյուրի շուրթերից ”Հայր մեր” – ը լսելով սկսեցինք Զատկին նվիրված միջոցառումը: Այն մարտի 31-ին էր և Վորլդ Վիժնի համատեղ օգնությամբ Շինուհայրի միջն. Դպրոցի աշակերտները կազմակերպել էին միջոցառում՝ համայնքաբնակների համար: Աշակերտները նախօրոք “Տաթև” - ի վանքից սուրբ օրհնությամբ բերել էին վառվող մոմեր և բաժանել համայնքի բնակիչներին: Միջոցառման վերջում բոլորին բաժանվեց  կարմիր ներկված ձվերն ու փլավը: Միջոցառման վերջում  ԾԽ-ի և ԱԽ-ի անդամները փոքրիկ մրցույթ-միջոցառում էին կազմակերպել: Նրանք Զատկի սեղանին էին դրել կարմիր գինին, ներկած ձվերը, փլավը, ձուկը, բանջարով հացը և իհարկե ավանդական գաթան:
Թող Աստծո օրհնությունը միշտ մեզ հետ լինի:
                                             ԾԽ-ի նախագահ Տաթև Դաղունց


                                                 ԱԽ-ի անդամ Էրիկ Ավագյան

воскресенье, 14 апреля 2013 г.

Պաստառ նվիրված Սուրբ Զատիկին


ԱԽ-ի անդամներ Ալլան, Աննան և Մելանյան պատրաստեցին պաստառ և տոնակատարության ժամանակ ներկայացրեցին այն իր բոլոր մանրամասնություններով; որը մեծ հաճույքով  լսեցին համայնքաբնակները:

                                 ԱԽ-ի անդամ Էրիկ Ավագյան

пятница, 12 апреля 2013 г.

Ճրագալույցի պատարագ Տաթևի եկեղեցում


Սուրբ Զատիկի նախորդ երեկոյան բոլոր եկեղեցիներում պատարագ է լինում:
Տաթևի եկեղեցում նույնպես Վանքի վանահայր Միքայել աբեղայի կողմից կազմակերպվել էր ճրագալույցի պատարագ, որին մասնակցեցին նաև մեր համայնքի երեխաները: Նրանք լույսը բերեցին համայնք և կիրակնօրյայի և ԱԽ-ի անդամների մասնակցությամբ այն բաժանեցին համայնքի ընտանիքներին: Երեխաները ոքևորված էին, իսկ    համայնքաբնակներ...(զարմացած)
Նույն օրը երեխաները ներկում էին զատկական ձվերը և նախապատրաստվում Զատկի տոնակատարությանը:                                                                                                                                                                                    
 
Ախ-ի անդամ Էրիկ Ավագյան            30.03.2013թ.

суббота, 6 апреля 2013 г.

Ախ-ի և ԾԽ-ի համատեղ նիստ

Մարտի 5-ին հրավիրվեց ԱԽ-ի և ԾԽ-ի համատեղ նիստ, որտեղ քննարկվեց նախորդ ամսվա կատարված աշխատանքները.
-Թումանյական շաբաթ
-“Գրքերի աշխարհում”- միջոցառում նվիրված գիրք նվիրելու օրվան
-Մայրենի լեզվի տոն.
որոնց  մասին ներկայացրեց ԱԽ-ի անդամ Անի Իվանյանը, իսկ ԾԽ-ի կատարած աշխատանքների մասին արտահայտվեց Մարինե Առաքելյանը:
Նիստում քննարկվեց Վորլդ Վիժնի կողմից առաջարկված “Սուրբ Զատիկն իմ համայնքում” համայնքային միջոցառման ծրագիրը: Այդ ծրագիրը ներկայացրեցին ԱԽ-ի 2 անդամներ` Արայիկ Միքայելյանը և Էրիկ Ավագյանը, որոնք մասնակցել էին Սիսիանում կազմակերպված հանդիպմանը, որը վարում էր Տաթևի Վանքի վանահայր Միքայել աբեղա Գևորգյանը:
ԱԽ-ի և ԾԽ-ի անդամները հավանություն տվեցին ծրագրին և խոստացան համագործակցելով իրականացնել ծրագրի աշխատանքները:  
              ԱԽ-ի անդամ Էրիկ Ավագյան