вторник, 2 сентября 2014 г.

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՑՏ ԼՈԻՅՍԻ, ՀՈՒՅՍԻ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ

Շինուհայրի միջնակարգ դպրոցում մեծ շուքով և հանդիսավորությամբ կայացավ միջոցառում նվիրված նոր ուսումնական տարվան: Միջոցառմանը մասնակցում էին մեծ թվով ծնողներ, հյուրեր և համայնքաբնակներ: Ողջույնի և բացման խոսքով արտահայտվեց     ՄԿԱ փոխտնօրեն՝  Ա. Գալստյանը, իսկ նոր ուսումնական տարվա խնդիրների և նորությունների մասին ելույթ ունեցավ գործադիր տնօրեն՝ Շ.Գրիգորյանը, որը նաև գովասանագրեր հանձնեց նախորդ տարվա ուսման առաջավորներին: Միջոցառումն ավարտվեց աշակերտների ողջույնի և շնորհավորանքների ելույթով: Սեպտեմբերյան առաջին զանգը ղողանջեց առաջին և տասներկուերորդ դասարանցիների կողմից: