воскресенье, 9 июня 2013 г.

2012-13 ուստարվա վերջին ժանգ

        ,,Հրաժեշտ  դպրոցին”  

Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի:  Կյանք մտան ևս մեկ սերունդ:  Դպրոցի դահլիճը լեփ-լեցում էր ծնողներով, հյուրերով և համայնքաբնակներով, իսկ բեմում հուզված շրջանավարտներն են: Նրանք իրենց հրաժեշտի խոսքերն են հղում դպրոցին, իրենց հետ աշխատած բոլոր ուսուցիչներին և խոստանում, որ երբեք չեն մոռանա նրանց և կկարողանան կյանքում գտնել իրենց ճիշտ տեղը և կդառնան հայրենիքին պիտանի մարդիկ:  Նրանց շնորհավորեցին ու կանանչ ճանապարհ մաղթեցին դպրոցի տնօրինությունն ու համայնքապետը, ծնողներն ու դպրոցի աշակերտները: