суббота, 23 сентября 2017 г.

Շինուհայրի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ դպրոցի աշակերտական ընդհանուր ժողով: Ժողովին մասնակցում էին գործադիր տնօրենը, ՄԿԱ գծով փոխտնօրենը, մանկավարժական խորհրդի անդամները, դասղեկները, ծնողները և 6-12-րդ դասարանների աշակերտները: Ժողովում լսվեց աշակերտական  խորհուրդի  1 տարվա կատարած աշխատանքների  հաշվետվությունը: Դպրոցի տնօրենը կարևորեց և գնահատեց աշակերտական խորհրդի աշխատանքները և իր  ուղերձը հղեց  մասնակիցներին և թույլատրեց սկսելու նոր  ուսումնական տարվա աշակերտական  խորհրդի ընտրությունները: Ժողովի վերջում  ընտրվեց ընտրական հանձնախումբ որը պետք է կազմակերպի ընտրությունները:










понедельник, 22 мая 2017 г.

1A


Շինուհայրի միջնակարգ դպրոցում մայիսի 4-ին և 5-ին  տեղի ունեցան 1ա և 1բ դասարանների  << Հրաժեշտ այբբենարանին>> միջոցառումները, դասվարներ՝ Ժ.  Երեմյան և Ս. Հովհաննիսյան: Միջոցառմանը ներկա էին մանկավարժական խորհրդի անդամներ և  մեծ  թվով  ծնողներ:

четверг, 27 апреля 2017 г.

Շինուհայրի միջնակարգ դպրոցն առանձնահատուկ ոգևորությամբ էր պատրաստվել կանանց միամսյակին նվիրված միջոցառմանը (կազմակերպիչներ՝ Ա. Գալստյան, Ժ. Սարգսյան): Այն կրում էր համայնքային բնույթ, որին մասնակցում էին Շինուհայրի միջնակարգ դպրոցի և երաժշտական դպրոցի աշակերտները, նախակրթարանի սաները: Միջոցառման գաղափարը եղել է մոր կերպարի փառաբանումն ու մեծարումը և, որպես առանցք, մեծարել ենք Շինուհայր գյուղի բնակչուհի, 11 երեխաների մայր՝ Հերմինե Հովհաննիսյանին: Միջոցառմանը ներկա էին Շինուհայրի միջնակարգ դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կոլեկտիվը, համայնքապետը, նախակրթարանի, երաժշտական դպրոցի տնօրեններն իրենց աշխատակիցներով, դպրոցի աշակերտները, ծնողներ, հյուրեր և, իհարկե, Հայր Սուրբ՝ Միքայելը, ովքեր միանալով աշակերտների կողմից հնչեցված շնորհավորանքներին, բոլոր մայրերին մաղթեցին երկաթյա առողջություն, հարատև երջանկություն և անսահման սեր:

Շինուհայրի  միջնակարգ   դպրոցում  փետրվարի  22-ին  տեղի  ունեցավ  համադպրոցական  վիկտորինա-մրցույթ   հայ  գրականություն  առարկայից, որին  մասնակցեցին  8-11-րդ  դասարաններից  կազմված  թիմերը: Որի արդյունքում  առաջին  տեղ  գրավեց  10-րդ  դասարանի  թիմը, ովքեր  արժանացան  պատվոգրի: Մրցույթը  կազմակերպվել  էր  աշակերտական  խորհրդի, հայոց  լեզվի և  գրականության  ուսուցչի  և  կազմակերպչի  համագործակցությամբ:






пятница, 14 апреля 2017 г.

Շինուհայրի միջնակարգ դպրոցում 2017թ փետրվարի 19-ին տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի գրադարանավար Փառանձեմ Աբգարյանը՝ համագործակցելով ՄԿԱ գծով փոխտնօրեն Ա. Գալստյանի և աշակերտական խորհրդի հետ: Միջոցառմանը մասնակցեցին և գրադարանին նվիրատվություններ կատարեցին աշակերտները, ծնողները և դպրոցի տնօրենը:

четверг, 23 марта 2017 г.

Շինուհայրի  միջնակարգ  դպրոցում  2016թ  դեկտեմբերի  20-25  տեղի  ունեցավ միջոցառումներ՝ նվիրված  Ամանորին  և  Սուրբ  Ծննդին: Այդ  միջոցառումներին ակտիվ  մասնակցեցին  1-4-րդ  դասարանների  սովորողները: Միջոցառումներին ակտիվ  մասնակցում  էին  նաև  ծնողները: Այդ  աշխատանքներն   իրականացվում  էին  կազմակերպչի, ծնողական  և  աշակերտական  խորհրդի  անդամների համագործակցությամբ  և  ՄԿԱ  գծով  փոխտնօրեն  Ա, Գալստյանի  աջակցությամբ:


среда, 30 ноября 2016 г.

Նոյեմբերի 29-ին Շինուհայրի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս Համաշխարհային պատմությունից :Այնտեղ ներկա էին՝ ուսմասվար Ա. Օհանջանյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Ա. Գալստյանը և ուսուցիչներ: