пятница, 29 августа 2014 г.

,,Շեն ու հայր,, ամառային բակային ճամբար

Ամառային արձակուրդներին՝  հուլիսի 22-ին ԱԽ-ն հրավիրեց արտահերթ նիստ որին մասնակցում էին  ԱԽ-ի և ԾԽ-ի անդամներ ՄԿԱ գծով փոխտնօրենը և ՎՎ Սիսիանի գրասենյակի աշխատակից Գայանե Մեսրոպյանը:  Նա առաջարկեց ամառային բակային ճամբար կազմակերպելու համար ներկայացնել ծրագիր առաջարկ: Ախ-ն դիմեց տնօրենին և նրա համաձայնությունը ստանալուց հետո գրվեց  ծրագիր առաջարկը որի արդյունքում կարողացանք կազմակերպել հնգօրյա  ամառային բակային ճամբար: Որի նպատակն էր.

-       -   Աշակերտների ամառային հանգստի և ժամանցի նպատակային կազմակերպում.
-        -  Արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների խթանում և զարգացում.
-         - <<Հմուտ ձեռքեր>>  խմբակի երեխաների հմտությունների զարգացում:
  

 Ճամբարին մասնակցեցին նաև ԱԽ-ի և ԾԽ-ի ակտիվ անդամները :  Ճամբարի աշխատանքները ավարտվեց խարույկով իսկ ամփոփումը էքսկուրսիայով:  Երեխաները եղան Բարձրավանի անտառում գտնվող Բղենո  վանքում որտեղ ծանոթացան հայ հոգևոր մշակույթին մի հնագույն կոթողի: Այս ամենի համար մենք շնորհակալ ենք ՎՎ միջազգային կազմակերպությանը որը հովանավորեց մեր բոլոր աշխատանքները: