Ամառային արձակուրդներին՝
հուլիսի 22-ին ԱԽ-ն հրավիրեց արտահերթ նիստ որին մասնակցում էին ԱԽ-ի և ԾԽ-ի անդամներ ՄԿԱ գծով փոխտնօրենը և ՎՎ
Սիսիանի գրասենյակի աշխատակից Գայանե Մեսրոպյանը:
Նա առաջարկեց ամառային բակային ճամբար կազմակերպելու համար ներկայացնել ծրագիր
առաջարկ: Ախ-ն դիմեց տնօրենին և նրա համաձայնությունը ստանալուց հետո գրվեց ծրագիր առաջարկը որի արդյունքում կարողացանք կազմակերպել
հնգօրյա ամառային բակային ճամբար: Որի նպատակն
էր.
- - Աշակերտների ամառային հանգստի և ժամանցի նպատակային կազմակերպում.
- - Արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների խթանում և զարգացում.
Ճամբարին մասնակցեցին
նաև ԱԽ-ի և ԾԽ-ի ակտիվ անդամները : Ճամբարի
աշխատանքները ավարտվեց խարույկով իսկ ամփոփումը էքսկուրսիայով: Երեխաները եղան Բարձրավանի անտառում գտնվող Բղենո վանքում որտեղ ծանոթացան հայ հոգևոր մշակույթին
մի հնագույն կոթողի: Այս ամենի համար մենք շնորհակալ ենք ՎՎ միջազգային կազմակերպությանը
որը հովանավորեց մեր բոլոր աշխատանքները:
Комментариев нет:
Отправить комментарий