четверг, 18 июля 2013 г.

ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄԸ` "ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆԻ" ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ջերմուկ քաղաքում Սյունիքի աշակերտական խորհուրդների ցանցի անդամները մասնակցել են ամառային ճամբարի: «Մենք ենք մեր ապագան» ամառային ճամբարի հիմնական նպատակն է ինտեգրել Սյունիքի ԱԽ ցանցի 2 հիմնադիր հատվածներին, մշակել 2013-2014թթ համատեղ գործողությունները: Ճամաբարին մասնակցել է 45 երեխա Սյունիքի մարզի քաղաքային ու գյուղական համայնքներից: Ավագ դասարանների աշակերտների համար կազմակերպվել են ոչ միայն մասնագիտական դասընթացներ նաև հնրավորություն են ունեցել հանդիպել հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: Գորիսի Կանանց զարգացման "Ռեսուրս կենտրոն" հիմնադրամի աշխատկիցները ևս հանդիպել են ճամաբարականներին, նրաց համար կազմակերպել մասնագիտական դասընթացներ: Ճամբարականներին ուսուցանվել է հելյունագործության տեխնիկան, պատրաստել են փոքրիկ հուշանվերներ: Իսկ հիմնադրամի լրագրողների ակումբի աջակցությամբ, գործնականում ստացել  են տեսանյութեր պատրաստելու հմություններ և հենց իրենք են առաջին ագամ պատրաստել ճամբարի մասին պատմող տեսանյութը:

вторник, 2 июля 2013 г.

- Հռւնիսի 1 -



                                     Երեխաների պաշտպանության միջազգային օր.
                                           <<Թող լինի միշտ արևը>> միջոցառում
Երեխաներն այս միջոցառմանը նախապատրաստվում էին մեծ  ոգևորությամբ նկարեցին պաստառներ, բեմն ու դահլիճը  ձևավորեցին և նախապատրաստեցին համերգային ծրագիր: Երեխաներին աջակցում էր դպրոցի ՄԿԱԳ փոխտնօրեն Ա. Գալստյանը, ԾԽ-ի անդամներ, իսկ անհրաժեշտ պարագաներն ու նյութերը տրամադրեց  Վորլդ Վիժն միջազգային կազմակերպությունը:
Հունիսի մեկին երեխաները դպրոց էին եկել մեծ ոգևորությամբ: Նրանց հետ էին նաև ծնողները և համայնքաբընակները: Դահլիճն ու բեմը ձևավորված էր տոնական: Բոլորն ուրախ էին:
   
Միջոցառւմը  սկսվեց դպրոցի տնօրենի տեղակալ Ա. Գալստյանի բացման խոսքով, որից հետո հանդես եկան երեխաները նախօրոք պատրաստված սցենարով, որտեղ ներկայացան երեխաների պաշտպանության օրվա խորհրդի և իրենց իրավունքների պաշտպանության օրենքների մասին:
Միջոցառման կարևոր նպատակն էր նաև ԱԽ-ի կատարած
աշխատանքների հաշվետվությունը, որով ներկայացան ԱԽ-ի նախագահ Արմենը, և տարբեր հանձնախմբերի անդամներ:
Հաշվետվությունից հետո ԱԽ-ի որոշմամբ խրախուսական նվերների արժանացան տարվա ԱԽ-ի ակտիվ անդամները, լավագույն պաստառներ պատրաստողները, ասմունքի և երգի փառատոներին մասնակցած աշակերտները, ինչպես նաև 6-12 դասարաններից ուսման գերազանց առաջադիմությունը ունեցած աշակերտները:

Այնուհետև սկսվեց << Վղջույն ամառ >> համերգաին ուրախ ծրագիրը, որը ուրախացրեց բոլորին:
Վերջյում երեխաները ներկայացան իրենց նկարներով և մաղթանքներով և ցանկություններով, որը