четверг, 27 апреля 2017 г.

Շինուհայրի միջնակարգ դպրոցն առանձնահատուկ ոգևորությամբ էր պատրաստվել կանանց միամսյակին նվիրված միջոցառմանը (կազմակերպիչներ՝ Ա. Գալստյան, Ժ. Սարգսյան): Այն կրում էր համայնքային բնույթ, որին մասնակցում էին Շինուհայրի միջնակարգ դպրոցի և երաժշտական դպրոցի աշակերտները, նախակրթարանի սաները: Միջոցառման գաղափարը եղել է մոր կերպարի փառաբանումն ու մեծարումը և, որպես առանցք, մեծարել ենք Շինուհայր գյուղի բնակչուհի, 11 երեխաների մայր՝ Հերմինե Հովհաննիսյանին: Միջոցառմանը ներկա էին Շինուհայրի միջնակարգ դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կոլեկտիվը, համայնքապետը, նախակրթարանի, երաժշտական դպրոցի տնօրեններն իրենց աշխատակիցներով, դպրոցի աշակերտները, ծնողներ, հյուրեր և, իհարկե, Հայր Սուրբ՝ Միքայելը, ովքեր միանալով աշակերտների կողմից հնչեցված շնորհավորանքներին, բոլոր մայրերին մաղթեցին երկաթյա առողջություն, հարատև երջանկություն և անսահման սեր:

Շինուհայրի  միջնակարգ   դպրոցում  փետրվարի  22-ին  տեղի  ունեցավ  համադպրոցական  վիկտորինա-մրցույթ   հայ  գրականություն  առարկայից, որին  մասնակցեցին  8-11-րդ  դասարաններից  կազմված  թիմերը: Որի արդյունքում  առաջին  տեղ  գրավեց  10-րդ  դասարանի  թիմը, ովքեր  արժանացան  պատվոգրի: Մրցույթը  կազմակերպվել  էր  աշակերտական  խորհրդի, հայոց  լեզվի և  գրականության  ուսուցչի  և  կազմակերպչի  համագործակցությամբ:






пятница, 14 апреля 2017 г.

Շինուհայրի միջնակարգ դպրոցում 2017թ փետրվարի 19-ին տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի գրադարանավար Փառանձեմ Աբգարյանը՝ համագործակցելով ՄԿԱ գծով փոխտնօրեն Ա. Գալստյանի և աշակերտական խորհրդի հետ: Միջոցառմանը մասնակցեցին և գրադարանին նվիրատվություններ կատարեցին աշակերտները, ծնողները և դպրոցի տնօրենը: