пятница, 13 февраля 2015 г.

,,Անվտանգ համացանց,, Շինուհայրի միջնակարգ դպրոցում

Շինուհայրի միջն. դպրոցի աշակերտները պատրաստեցին պաստառ ,,Ապահով համացանց ,, վերնագրով


Փետրվարի 10-ը Շինուհայրի միջն. դպրոցում

Փետրվարի 10-ին հանացանցի միջազգային օրվա առթիվ Շինուհայրի միջնակարգ դպրոցի ԱԽ-ի կողմից իրականացավ տեղեկատվական մի դասընթաց, համացանցի դրական և բացասական կողմերի մասին: ԱԽ-ի կողմից նաև պատրաստվում է ռեպորտաժ նվիրված համացանցի անվտանգության օրվան:



Փետրվարի 10-ին Շինուհայրի միջնակարգ դպրոցում նշվեց ,, Ինտերնետ անվտանության միջազգային օրը,,


Շինուհայրի միջն. դպրոցի ԱԽ-ի կողմից պատրաստվեց պաստառ նվիրված <<Ինտերնետ անվտանության միջազգային օրվան>>

Շինուհայրի միջն. դպրոցում ձևավորվել է ,, Մասնագիտական կողմնորոշման,, հանձնախումբ

Գորիսի ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացից հետո դպրոցում կազմակերպվել է մի շարք միջոցառումներ: ԱԽ- ում ձևավորվեց մի նոր հանձնախումբ, ովքեր նախաձեռնեցին առաջին աշխատանքը՝ պաստառի պատրաստում: Իսկ դասղեկների և հոգեբանի հետ կազմակերպվեց դասեր, որտեղ սովորողները լրացրեցին նաև թեստ.


<< Ո՞վ եմ ես, որոնք են իմ հետաքրքրություններն ու ունակությունները>> բովանդակությամբ:

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Շինուհայրի ...

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարցին նվիրված տեսաֆիլմ Շինուհայրի ...

Շինուհայրի միջն. դպրոցի աշակերտները հարգանքի տուրք են մատուցել Գյումրու անմեղ զոհերի հիշատակին

2015 թ. Հունվարի 12-ին Գյումրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով կյանքից հեռացան 6 անմեղ զոհեր: Բայց ցավոք երեկ ժամը 17.02 մարեց ընտանիքի վերջի լույսը՝ փոքրիկ Սերյոժան: Նրանց հարգանքի տուրք մատուցելու նպատակով Շինուհայրի միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները պատմաբան Ռ. Հակոբյանի հետ միասին նրանց հոգու հանգստության համար մոմ են վառել գյուղի հուշարձանում: Այժմ եկել է Գյումրեցիների ցավը ամոքելու ժամանակը : Պերմյակովի ոճրագործությունը անպատիժ չի մնա և բոլորս միասին պետք է պայքարենք որպեսզի հասնենք արդարության:
Ես պայքարեցի մահի դեմ 7 օր
Փորցեցի ապրել առանձ ձեզ՝ մայրիկ
Փորցեցի լինել փոքրիկ , բայց ուժեղ
Եվ վառել ծուխը հանգած օջախիս
Բայց վերքս խորն էր, սրտիկս փոքրիկ
Չկարողացա դիմանալ ցավին
Գալիս եմ ձեզ մոտ սիրելի մայրիկ
Որ ջերմ փաթաթվեմ քո կարոտ սրտին

Ջրօրհներք Շինուհայրի միջն. դպրոցում

Ամանորը և Սուրբ Ծնունդը Շինուհայր համայնքում

Շինուհայրի միջն.դպրոցի ԱԽ-ի նախագահի Ամանորյա կարծիքը

Էրիկ  Ավագյան
Որպես Շինուհայրի միջն. դպրոցի ԱԽ-ի նախագահ , կարծում եմ , որ նմանատիպ միջոցառումները ոչ միայն բարձրացնում են երեխաների տրամադրությունը, այլև ազդում են երեխաների հոգեբանության վրա: Այս տարվա Ամանորյա միջոցառումներին , որպես Ձմեռ Պապ հանդես եկա ես: Այցելելեք հատուկ կարիք ունեցող երեխաների տները, ՎՎ-ի կողմից նրանց նվերներ ենք բաժանել: Պետք է նմանատիպ խնդիրներ ունեցող երեխաներին միշտ ուշադրության կենտրոնում պահել, որպեսզի իրենք ևս հասարակության լիակատար անդամ զգան: Իմ և դպրոցի անունից շնորհակալություն ենք հայտնում նախ և առաջ մեզ աջակցող ՎՎ-ին և <<Տաթևեր>> ճոպանուղու աշխատակիցներին, ԱԽ-ի և ԾԽ-ի անդամներին: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեզ աջակցելու համար և մեր աշխատանքները բարելավելու համար՝ՄԿԱ փոխտնօրեն Ա. Գալստյանին:

Շնորհավորում ենք բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը: Թող 2015 թիվը լինի իղձերի իրականացման և հաջողությունների տարի: Եղեք առողջ և երջանիկ:

                                                                ԱԽ նախագահ ՝ Է. Ավագյան

5-րդ դասարանի Ամանորյա միջոցառումը Շինուհայրի միջնակարգ դպրոցում




Շինուհայրի միջն. դպրոցի պարի խմբակի պատրաստած Ամանորյա միջոցառումը

Շինուհայրի միջն. դպրոցում տեղի ունեցավ 1-4 - րդ դասարանների Ամանորյա միջոցառում

Դեկտեմբերի 28-ին Շինուհայրի միջն. դպրոցում տեղի ունեցավ 1-4 - րդ դասարանների Ամանորյա միջոցառումը: Ձմեռ պապը և Ձյունանուշը նվերներ բաժանեցին երեխաներին: Նվերները տրամադրել է գյուղապետարանը: Շնորհակալություն գյուղապետի աջակցության համար:


Տաթևեր ճոպանուղու կազմակերպած ,, Մադագասկար,, տիկնիկային և կրկեսային ներկայացում Շինուհայրի միջն. դպրոցում

Դեկտեմբերի 27-ին <<Տաթևեր>> ճոպանուղու հովանավորությամբ Շինուհայրի միջն. դպրոցում տեղի ունեցավ <<Մադագասկար>> տիկնիկային և կրկեսային ներկայացումը : Ներկայացումը ներառում էր աճպարարություն, կրկեսային համարներ և տիկնիկային ներկայացում: Շատ հետաքրքիր ու զվարճալի, այդ ներկայացմանը ներկա էին ինչպես Շինուհայրցիները, այնպես էլ շրջակա գյուղերի երեխաները: Միջոցառման ավարտին երեխաներին ուրախացնելու եկան Ամանորի ամենասպասված անձիք՝ Ձյունանուշն ու Ձմեռ Պապը: Բայց դա միակը չէր: Բոլորի 1-7 դասարանցիների համար <<Տաթևեր>> ճոպանուղուն նվերներիը պատրաստելուն մասնակցում էին նաև Շինուհայրի միջն. դպրոցի ԱԽ-ի անդամները: Երեխաները մեծ բավականություն ստացած վերադարձան տուն, նշելու Ամանորը;
Աշակերտական խորհրդի և բոլոր աշակերտների կողմից խորհին շնորակալություն ենք հայտնում <<Տաթևեր >> ճոպանուղու տնօրինությանը և անձնակազմին:

Ախ անդամների կարծիքները տունայցերից հետո Շինուհայրի միջն. դպրոցում

Ինձ համար նոր բացահայտումներ եղան տունայցերից հետո: Ես իմացա , որ մեր համայնքում կան երեխաներ, ովքեր ունեն հատուկ պայմանների կարիքներ: Նրանք ունեն նաև աջակցության և ընկերության կարիք: Եվ ես խոստանում եմ ընկերանալ այդ երեխաների հետ և հաճախակի այցելել նրանց:
Նունե Աղամալյան

Ես ինձ ինչ-որ տեղ մեղավոր եմ զգում, որ տունայցերից հետո միայն նոր իմացա այդ երեխաների մասին և մեծ հուզմունք ապրեցի նրանց տեսնելուց հետո: Եվ նման այցեր անհրաժեշտ է հաճախակի կազմակերպել:
Սերինե Դանիելյան

Տունայցեր Շինուհայրի միջն. դպրոցի ԱԽ-ի կողմից՝ ՎՎ-ի հովանավոչությամբ



Աշակերտների առաջարկությամբ և անմիջական մասնակցությամբ կազմակերպվեց նաև տունայցեր: Նրանք որոշել էին շնորհավորել հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին: Ուրախ էին և երեխաները և ծնողները, իսկ ԱԽ-ի անդամները մեծ հուզմունքով և ոգևորությամբ էին շնորհավորում այդ ընտանիքներին և երեխաներին:

Նախապատրաստական աշխատանքներ՝ Շինուհայրի միջն. դպրոցում



Նախապատրաստական աշխատանքներից և Վորլդ-Վիժն միջազգաըին կազմակերպության կողմից ստացված նվերներից և տոնական անհրաժեշտ պարագաներից աշակերտներնը, ծնողներն ու ուսուցիչները տոնական բարձր տրամադրությամբ սկսեցին ձևավորել տոնածառները, դասարանները , միջանցքները և դահլիճը:

,,Հրաժեշտ աշնանը,, միջոցառում ՄԽ-ի, ԾԽ-ի, ԱԽ-ի համագործակցությամբ Շինուհայրի միջն. դպրոցում




Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ << Հրաժեշտ աշնանը >> միջոցառում: Տոնական բարձր տրամադրություն էր այդ օրը դպրոցում, հատկապես գրադարանում: Այն զարդարված էր աշնանային և Տերյանական կոլորիտով: Միջոցառումը աշնանային տոների շարքի ամփոփումն էր, որը տարբերվում էր նրանով, որ նրա մասնակիցները և՛ ուսուցիչներն են և՛ ծնողները, և՛ աշակերտները: Նրանք իրենց աշնան հրաժեշտի և Տերյանի խոսքերով, երգերով, պարերով և ձևավորված աշնանային սեղաններով մեծ հաճույք և բավականություն պատճառեցին ներկաներին: Միջոցառումը կազմակերպվել էր . գրադարանավար՝ Փ. Աբգարյանի, ՄԿԱԳ փոխտնօրեն՝ Ա. Գալստյանի, ԾԽ-ի խորհրդի նախագահ՝ Տ. Դաղունցի, ԱԽ-ի նախագահ՝ Է. Ավագյանի, ՄԽ-ի կազմակերպիչ՝ Ժ. Սարգսյանի համագործակցային գործունեությամբ:
Վերջում ներկաները իրենց տպավորությունները թողեցին ցանկությունների և տպավորությունների պաստառի վրա:

Հանդիպում գրողի հետ Շինուհայրի միջն. դպրոցում