понедельник, 20 января 2014 г.

<< Ծխելուն ասենք ոչ>>


Նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ միջոցառում նվիրված << Ծխելուն ասենք ոչ>> խորագրով: Մրցույթին մասնակցում էին նաև հարակից գըուղերի աշակերտները: Կայացավ պաստարների մրցույթ, որի արդյունքում մրցակցային տեղ գրավեցին Շինուհայրի` երկու աշակերտ, Տաթևից` մեկ աշակերտ: Իսկ մարզային

մրցույթում Շինուհայրի մեկ պաստառ գրավեց մարզային`III տեղը:

ուսուցիչների տոն

Հոկտեմբերի 5-ին Շինուհայրի ուսումնական հաստաությունում տեղի ունեցավ միջոցառում նվիրված ուսուցիչների տոնին: Իրենց ողջյունի խոսքով ուսուցիչներին շնորհավորեցին ԱԽ-ի և ԾԽ-ի անդամները:

Աշնան տոն

  Համադպրոցական աշնան տոնի միջոցառմանը իր մասնակցությունն ունեցավ նաև ԱԽ-ը: Խորհուրդի անդամները փորձել են ներկայացնել աշունն իր հմայքով, բերք ու բարիքով, իր տխրությամբ և թախիծով, որքան երեխաները արտահայտել են պաստառների, շարադրությունների,աքրոստիկոսների և այլ ստեղծագործական աշխատանքների միջոցով:




Սեպտեմբերի 19

Սեպտեմբերի 19-ին Շինուհայրի միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում ` քաղաքացիական հասարակության օրվան նվիրված: ԱԽ-ն կազմեց պաստառ և ցանկությունների պատ, որտեղ երեխաները փակցրել են իրենց ցանկությունները:



Շ. Գրիգորյան
Է. Ավագյան

Սեպտեմբերի 13-ին հրավիրվեց ԱԽ-ի ընդհանուր ժողով, որտող իր ուղերցը հղեց գործադիր տնօրեն` Շ. Գրիգորյանը: Ժողովում ձևավորվեց ընտրական հանձնախումբ, որը կազմակերպված անցկացրեց դպրոցի ԱԽ-ի ընտրությունները, որի արդյունքում ընտրվեց 21 հոգուց բաղկացած ԱԽ-ը: Փակ գաղտնի ընկրության արդյունքում ԱԽ նախագահ ընտրվեց Է. Ավագյանը:

Սեպտեմբերի 1

 Շինուհայրի ուսումնական հաստատությունում տեղի ունեցավ միջոցառում նվիրված գիտելիքների օրվան: Նոր ուսումնական տարին հարգ ու պատշաջ դիմավորեցին Շինուհայրի միջնակարգ դպրոցում: Միջոցառումը կազմակերպել էր` ԱԽ-ի, ԾԽ-ի, ՄԽ-ի համագործակցությամբ: Միջոցառմանն անցավ կազմակերպված: Միջոցառմանը մասնակցեցին աշակերտները, մանկավարժները, ԾԽ-ն, ՏԻՄ ներկայացուցիչներ և մեծ թվով համայնքաբնակներ, հյուրեր: