пятница, 4 декабря 2015 г.

ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՄՐՑՈՒՅԹ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ


ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՄՐՑՈՒՅԹ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ



Դեկտեմբերի 1-ից 4-ը Շինուհայրի միջնակարգ դպրոցում ԱԽ-ն կազմակերպեց բասկետբոլի մրցույթ 8-ից 12-րդ դասարանների միջև:Մրցույթն անց կացվեց մի քանի փուլով:Առաջին խաղում հաղթող ճանաչվեց 8ա դասարանը:Երկրորդ խաղում հաղթեց 10-րդ դասարանը:Երրորդ խաղում հաղթեց 11ա դասարանը,իսկ չորրորդ խաղում իր ուժերի գերագույն լարումով հաղթեց 12ա դասարանը:Կիսաեզրափակչում իրար դեմ դուրս եկան 10-րդ ,8-րդ,11-րդ և 12-րդ դասարանները: Այստեղ էլ 10-րդ դասարանը հաղթեց 8-րդ դասարանին իսկ 12-րդ դասարանը հաղթեց 11-րդ դասարանին:Եզրափակիչ դուրս եկան 10-րդ և 12ա դասարանները:Երկար պայքարից հետո 12-րդ դասարանը հաղթող ճանաչվեց(29-18 հաշվով):




















среда, 25 ноября 2015 г.

,,ԱՇՆԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՌԱՉԸ,,Շինուհայրի միջնակարգ դպրոցում

Այսպես աշնան տոնը բացված հայտարարեց 5ա դասարանը:Նրանք ներկայացրին աշնան բարիքներից և կատարեցին աշնան վերաբերյալ երգեր:Նրանց հաջորդեցին 5բ դասարանցիները:Ելույթի հերթը հասավ 6ա դասարանին,որին հաջորդեցին 6բ դասարանցիները,ովքեր ևս ներկայացրին աշնան բարիքները և զարդարեցին աշնան  սեղան:Ելույթ ունեցավ նաև 7ա  դասարանը, ովքեր ներկայացրին կաղամբի օգտակարությունը և ներկայացրին աշնան բարիքներից:Հերթը 7բ դասարանինն էր:Նրանք պարերով և երգերով զարդարեցին աշնան միջոցառումը:8ա-ն ներկայացրեց բազուկի հատկությունները,որից հետո ելույթ ունեցավ 8բ դասարանը:9-րդ դասարանը ներկայացրեց  սերկևիլի օգտակարությունը,իսկ 10-րդ դասարանը ներկայացրեց նռան հատկությունները:













                             


                                                                                                                                                                                                                             

пятница, 13 ноября 2015 г.

ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՇՆԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՌԱՉԸ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԲԱՑՎԱԾ



Նոյեմբերի 13-ին Շինուհայրի միջնակարգ դպրոցում Աշնան միջոցառումների շարքը բացեց 6բ -րդ դասարանը:Աշակերտները երգեցին,արտասանեցին և աշնան բերք ու բարիքից օգտվելով զարդարեցին գեղեցիկ աշնանային սեղան:Միջոցառմանը մասնակցեցին նաև ծնողներ և ուսուցիչներ:














Շինուհայրի միջնակարգ դպրոցում բացվեց ինժեներական խմբակ

Նոյեմբերի 4-ին Շինուհայրի միջնակարգ   դպրոցում բացվեց  ինժեներական խմբակ:
<<ՄԵԴԻԱ>> ընկերության,Հայկ Չոբանյանի       և Կարեն Վարդանյան  հովանավորությամբ     ինժեներական խմբակին տրամադրվեց 11 մոնիտոր ,  մկնիկ , ստեղնաշար և  <<Գուգարք Ե>>: Ինչպես    նաև  մեկ համակարգիչ , եռաչափ տպիչ և   խառատային տպիչ: Խմբակին մասնակցում  են 16 աշակերտ  :   Իժեներական խմբակի ուսուցիչը Արծրուն Օրդյանն  է:              







                    

среда, 11 ноября 2015 г.

           ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ           ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻՑ                    ՇԻՆՈՒՀԱՅՐԻ  ՄԻՋՆԱԿԱՐԳ                                              ԴՊՐՈՑՈՒՄ                              Նոյեմբերի 10-ին Շինուհայրի միջնակարգ դպրոցում 9-րդ և 10-րդ դասարանների միջև կազմակերպվեց առարկայական վիկտորինա աշղարհագրություն  առարկայից:Վիկտորինան ընթացավ երեք փուլով, որի արդյունքում հաղթող ճանաչվեց 9-րդ դասարանը:Սակայն աշակերտները կարևորեցին ոչ թե հաղթանակը,այլ նոր գիտելիքների ձեռքբերումը:Վիկտորինային ներկա էին նաև դպրոցի տնօրեն Շ. Գրիգորյանը, փոխտնօրեններ Ա.Օհանջանյանը և Ա.Գալստյանը:




вторник, 10 ноября 2015 г.

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՈՂ ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆԻ                     ՀԵՏ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ                                         ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈԻՄ
Նոյեմբերի 4-ը  Շինուհայրի միջնակարգ դպրոցում աշակերտների և ուսուցիչների համար կարևոր օր էր:Դպրոցի դահլիճում միջոցառում էր, որը նվիրված էր դպրոց այցելած, հայտնի գրող Վանիկ Սանթրյանին:Այդ միջոցառմանը ներկա էին նաև Ժորա Մանուցյանը, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հ. Այվազյանը,Արմեն Էլբակյանը,Արթուր Առաքելյանը:Աշակերտներն արտասանեցին Վ.Սանթրյանի հայտնի բանաստեղծություններից, ոևից հետո գրողը դպրոցի գրադարանին նվիրեց իր հեղինակային գրքերից:
 



понедельник, 9 ноября 2015 г.

             ՇԻՆՈՒՀԱՅՐԻ  ՄԻՋՆԱԿԱՐԳ  ԴՊՐՈՑԻ
                ԾԽ   ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ս/Թ  հոկտեմբերի  20-ին  Շինուհայրի  միջնակարգ  դպրոցում տեղի ունեցավ ԾԽ ընտրություններ որի արդյունքում ԾԽ նախագահ ընտրվեց Տաթև Դաղունցը:Նիստին մասնակցեցին նաև դպրոցի տնօրեն Շ.Գրիգորյանը,փոխտնօրեն Ա.Գալստյանը և ԱԽ անդամներ: