понедельник, 22 февраля 2016 г.

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ


Գիրք նվիրելու և Հովհ. Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ Շինուհայրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառումների շարք,որի ժամանակ աշակերտները բեմականացրին Թմկաբերդի առումը և հետ չմնալով ավանդույթից դպրոցի գրադարանին հանձնեցին 4 հատորանոց Գհանրագիտարան,հոմանիշների, հականիշների բառարան և հեքիաթների ժողովածու:Գրադարանին գրքեր նվիրեց նաև տնօրեն Շ. Գրիգորյանը:

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Փետրվարի 15-ից Շինուհայրի միջնակարգ  դպրոցում  սկսվեցին Թումանյանի ծննդյան  և գիրք նվիրելու օրվան նվիրված նախապատրաստությունները:Կազմակերպիչների և գրադարանավարուհու  ջանքերով կազմակերպվեցին միջոցառումների  շարքեր, որոնց մասնակցեցին տարիքային տարբեր խմբերի աշակերտներ:





пятница, 12 февраля 2016 г.

ԱԽ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ



Փետրվարի 12-ին Շինուհայրի միջնակարգ դպրոցում տողի ունեցավ Աշակերտական խորհրդի հերթական նիստը,որին մասնակցեցին 6-ից 12-րդ դասարանցիները:Նիստի ժամանակ քննարկվեց նախորդ ամսվա կատարած աշխատանքները և կատարվելիք ծրագրերը:

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

 Փետրվարի 8-ին Շինուհայրի միջնակարգ դպրոցում կայացավ Արիության դաս, որը վարեց մայոր Մասիս Բագրատյանը:Նա նշեց, որ ատոմային ռումբը ամենահզոր զենքը չէ, այլ՝ գիտելիքը:Այդ պատճառով աշակերտներին հորդորեց լավ սովորել և դառնալ հայրենիքին պիտանի մարդ:


среда, 3 февраля 2016 г.

ԱԽ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ



Նոյեմբերի 26-ին Շինուհայրի միջնակարգ դպրոցում կայացավ ԱԽ հերթական նիստը:ԱԽ անդամները քննարկեցին կատարված աշխատանքները,կատարեցին անցած ամսվա աշխատանքների ստուգում և նոր ծրագրեր մշակեցին:

ԾԽ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ


Շինուհայրի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ԾԽ հերթական նիստը,որի ժամանակ ծնողները քննարկեցին կատարված և կատարվելիք աշխատանքները,որոշեցին կատարել մի շարք նոր աշխատանքներ,որոնք կբարձրացնեն աշակերտների կրթական մակարդակը:ԾԽ նիստին ներկա էր նաև դպրոցի հոգեբանը ,ով ներկայացավ ՛՛Ծնողական հմտություններ՛՛ թեմայով ,որի շուրջ ծավալվեցին տարբեր քննարկումներ:


՛՛ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ՝ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՛՛թեմայով պաստառի պատրաստում՝ Շինուհայրի միջնակարգ դպրոցում



Շինուհայրի միջնակարգ դպրոցի 6բ դասարանի աշակերտ Գարիկ Հայրապետյանը պատրաստեց պաստառ՝ ՛՛ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ՝ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՛՛ թեմայով,որը մրցութային էր:Պաստառը պատրաստելուց Գարիկը հաշվի էր առել մեր շրջապատում տարածված բռնությունները:

Շինուհայրի միջնակարգ դպրոցում ՝՝ՄԵԾ ԵՂԵՌՆ՝՝թեմայով բաց դաս 9-րդ դասարանում



Նոյեմբերի 30-ին 9-րդ դասարանում հայոց լեզվի ուսուցչուհին հրավիրեց բաց դաս ՝՝ՄԵԾ ԵՂԵՌՆ՝՝ թեմայով,որի ժամանակ հաշվի էր առնվում աշակերտների իմացությունը տրված թեմայի վերաբերյալ:Աշակերտները հավաքել էին լրացուցիչ տեղեկություններ, պատրաստել էին բանաստեղծություններ և երգեր նվիրված Ցեղասպանությանը:










ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕՐՎԱՆ


Դեկտեմբերի 3-ին Շինուհայրի միջնակարգ դպրոցում կազմակերպիչ Գ.Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում ՝ նվիրված հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների օրվան, որի ժամանակ Վորլդ Վիժնի հովանավորությանբ հաշմանդամ երեխաներին հանձնվեցին դպրոցական պայուսակներ:Միջոցառման մասնակից երեխաները երգերով և պարերով նրանց օրը դարձրին անմոռանալի:ԱԽ-ն կազմել էր նաև պաստառ՝ ՛՛Մենք ձեզ հետ ենք՛՛ խորագրով:Միջոցառման ավարտին հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընկերները դահլիճից բարեմաղթանքներ հղեցին նրանց:



ԴԱՍՂԵԿԻ ԲԱՑ ԴԱՍ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՛՛ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐ և ԴՐԱՆՑ ԿԱՆԽՈՒՄԸ՛՛ ԹԵՄԱՅՈՎ


Դեկտեմբերի 9-ին Շինուհայրի միջնակարգ դպրոցի 6ա դասարանը հրավիրեց դասղեկի բաց դաս ՛՛ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐ և ԴՐԱՆՑ ԿԱՆԽՈՒՄԸ՛՛ թեմայով:Դասին ներկա էին նաև այլ դասղեկներ և ուսուցիչներ:Դասղեկ Վ.Ասրյանը համառոտ ներկայացրեց դասի թեման և խոսքը փոխանցեց աշակերտներին:






ՏՈՆԱԿԱՆ ՈՒՐԱԽ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՄԻՅՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ


Տոնական տրամադրությունը Շինուհայրի միջնակարգ դպրոցում սկսվեց ուսուցչանոցում:ՈՒսուցիչները ԱԽ անդամների հետ զարդարեցին դպրոցի տոնական ծառը,որից հետո աշակերտները սկսեցին զարդարել դպրոցի միջանցքները:

ՋՐՕՐՀՆԵՔ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Տաթևի վանքի վանահոր կողմից Շինուհայրի միջնակարգ դպրոցում կատարվեց ջրորհնություն, որից հետո օրհնված ջուրը բաժանվեց աշակերտներին և ուսուցիչներին: