вторник, 26 апреля 2016 г.

Բաց դաս Շինուհայրի միջնակարգ դպրոցում



Դպրոցում գործող <<Երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության>> հանձնախմբի համակարգող Ա. Գալստյանի առաջարկությամբ 9-րդ դասարանում կազմակերպվեց բաց դաս՝ Հասարակագիտություն առարկայից, ուսուցիչ՝ Ռ. Հակոբյանի ղեկավարությամբ:Դասին ներկա էին դպրոցի ուսմասվար՝ Ա. Օհանջանյանը, Ա. Գալստյանը, Մեթոդմիավորման անդամներ:Դասի թեման էր <<Երեխայի իրավունքներ>>-ը:Երեխաները աշխատել էին խմբերով, յուրաքանչյուր խումբ ներկայացրեց երեխայի իրավունքներից մի քանիսը:Աշակերտները նախ քննարկեցին <<Մարդ>> հասկացությունը,խոսեցին երեխաների իրավունքների մասին, ցուցադրեցին ֆիլմ:Նրանց ներկայացրած նյութից երևաց, որ նրանք քաջատեղյակ են երեխաների իրավունքներից:Դասը անց կացվեց ժամանակակից մեթոդներով:ՈՒշադրության էր արժանի հատկապես հոգածության կարիք ունեցող երեխաների իրավունքների ներկայացումը:Աշակերտները նշեցին, որ պատրաստ են օգնելու իրենց դպրոցում կրթություն ստացող այդպիսի երեխաներին և պաշտպանելու նրանց շահերը;

пятница, 22 апреля 2016 г.

Միջհամայնքային փորձի փոխանակման բաց դաս Շինուհայրի միջնակարգ դպրոցում

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վ. Ասրյանը 6-րդ ա դասարանում կազմակերպել էր մայրենիից բաց դաս, որին ներկա էին նաև Հալիձորի, Խոտի, Տաթևի և Շինուհայրի հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ:Դասին ներկա էին նաև դպրոցի փոխտնօրեններ՝ Ա. Օհանջանյանն ու Ա. Գալստյանը, ինչպես նաև մեթոդմիավորման նախագահ՝ Ա. Արզումանյանը:

Միջոցառում նվիրված զինվոր ծնած մայրերին


Շինուհայրի միջնակարգ դպրոցն առանձնահատուկ ոգևորությամբ էր պատրաստվում ԿԱՆԱՆՑ միամսյակին նվիրված միջոցառմանը: Սակայն տեղի ունեցավ անսպասելի շրջադարձ բոլորիս համար:Սահմանի տիրող լարված վիճակի պատճառով հետաձգվեց նաև մեր միջոցառումը:

Սահմանին կանգնած զինվորի հանդեպ մեր ակնածանքն արտահայտելու համար, մեկ րոպե լռությամբ հարգելով զոհված զինծառայողների սուրբ հիշատակը, որոշեցինք մեր հոգում կուտակված անսպառ սերը նվիրել բոլոր զինվոր ծնած մայրերին…

пятница, 15 апреля 2016 г.

ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱԼԻՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ

 Ապրիլի 14-ին Շինուհայրի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը հանդիպում ունեցավ Հալիձորի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի հետ:Նրանք պատրաստել էին միջոցառում նվիրված կանանց միամսյակին,որը ներկայացնելուց հետո խոսքը տրամադրեցին  Շինուհայրի աշակերտներին:Վերջիններս ևս միացան բոլոր բարեմաղթանքներին և իրենց սրտի խոսքը հանդիսատեսին հաղորդեցին երգի և արտասանության միջոցով:Երկու դպրոցի աշակերտներն էլ որոշեցին նմանատիպ հանդիպումները դարձնել հաճախակի:





среда, 13 апреля 2016 г.

Հոգատարություն հանուն հավասարության

Դպրոցում անցկացված դասընթացից հետո առաջարկվեց Վորլդ Վիժն միջազգային կազմակերպությանը ներկայացնել ծրագիր-առաջարկ, որի արդյունքում ձեռք բերված նյութերով ու պարագաներով պետք է աշխատեն  <<Հմուտ ձեռքեր>> ակումբում ընդգրկված աշակերտները:Աշակերտները ակումբի ղեկավար Ընկեր Բալյանի ուղղորդմամբ հաճույքով զբաղվում են ասեղնագործությամբ, կարպետագործությամբ:Նրանք հելյունով գործում են տարբեր տեսակի կենցաղային իրեր, որոնք հետագայում կնվիրվեն հոգածության կարիք ունեցող երեխաներին և խոցելի ընտանիքներին:






вторник, 12 апреля 2016 г.

Տունայց Մարտակերտից հեռացած ընտանիք

1.Ամսաթիվ՝ ապրիլի 11
2.Վայրը՝ Պատերազմական իրադրության պատճառով Շինուհայր գյուղում օթևանած ընտանիք
3.Նպատակը՝ դպրոցահասակ երեխաներին դպրոց հրավիրել, աջակցել և ոգեշնչել:
Աշակերտական Խորհրդը, 8բ դասարանի մի քանի աշակերտներ,դպրոցի փոխտնօրեն՝ Ա. Գալստյանը և հոգեբան Մ. Աբգարյանը կազմակերպեցին տունայց Մարտակերտից  հեռացած և Շինուհայր գյուղում օթևանած ընտանիք, որպեսզի ոգևորեն և դպրոց հրավիրեն ընտանիքի դպրոցահասակ երեխաներին:

 


Շինուհայր համայնքի հուշարձանում հարգանքի տուրք սահմանում զոհվածների հիշատակին

Լսելով սահմանում զոհված կամավորների և զինվորների լուրը և հատկապես Շինուհայրի միջնակարգ դպրոցի նախկին աշակերտ և այժմ Ղափանի կամավորական ջոկատի  անդամ՝ ավագ լեյտենանտ Արմեն Կառլենի Գասպարյանի մահվան լուրը դպրոցի Աշակերտական Խորհուրդը , Ծնողական և Մանկավարժական Խորհուրդների հետ համատեղ կազմակերպեց նրանց հիշատակին նվիրված լռության րոպե և մոմավառություն:

 






понедельник, 11 апреля 2016 г.

Շինուհայր գյուղի և Շինուհայրի միջն. դպրոցի աջակցությունը հայ զինվորին


Ապրիլի 1-ի լուրը ցնցեց Շինուհայր գյուղի ողջ  բնակչությանը, ինչպես նաև միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին:Նրանք անմիջապես գործի անցան և որոշեցին իրենց աջակցությունը ցուցաբերել հայ զինվորին:Օգնեցին ով ինչով կարող էր:Աշակերտական և Ծնողական խորհուրդները մի քանի ժամվա ընթացքում հավաքեցին անհրաժեշտ սնունդ ու պարագաներ:Ապրիլի 7-ին մեքենան ուղևորվեց Արցախ՝ Հադրութ:


среда, 6 апреля 2016 г.

Վիկտորինա Շինուհայրի միջնակարգ դպրոցում

Շինուհայրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ վիկտորինա Շինուհայրի միջն. դպրոցի աշակերտների և Սիսիանի աշակերտների միջև,որի ժամանակ թիմերը խոսեցին առաջին բուժօգնության մասին:Վիկտորինան ընթացավ 2 փուլով և ավարտվեց հավասար հաշվով:Միջոցառման հովանավորը և աջակցողը Վորլդ Վիժն կազմակերպությունն էր,որը միջոցառման ավարտից հետո մասնակիցներին հանձնեց մրցանակներ: