четверг, 18 июля 2013 г.

ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄԸ` "ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆԻ" ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ջերմուկ քաղաքում Սյունիքի աշակերտական խորհուրդների ցանցի անդամները մասնակցել են ամառային ճամբարի: «Մենք ենք մեր ապագան» ամառային ճամբարի հիմնական նպատակն է ինտեգրել Սյունիքի ԱԽ ցանցի 2 հիմնադիր հատվածներին, մշակել 2013-2014թթ համատեղ գործողությունները: Ճամաբարին մասնակցել է 45 երեխա Սյունիքի մարզի քաղաքային ու գյուղական համայնքներից: Ավագ դասարանների աշակերտների համար կազմակերպվել են ոչ միայն մասնագիտական դասընթացներ նաև հնրավորություն են ունեցել հանդիպել հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: Գորիսի Կանանց զարգացման "Ռեսուրս կենտրոն" հիմնադրամի աշխատկիցները ևս հանդիպել են ճամաբարականներին, նրաց համար կազմակերպել մասնագիտական դասընթացներ: Ճամբարականներին ուսուցանվել է հելյունագործության տեխնիկան, պատրաստել են փոքրիկ հուշանվերներ: Իսկ հիմնադրամի լրագրողների ակումբի աջակցությամբ, գործնականում ստացել  են տեսանյութեր պատրաստելու հմություններ և հենց իրենք են առաջին ագամ պատրաստել ճամբարի մասին պատմող տեսանյութը:

Комментариев нет:

Отправить комментарий