Շինուհայրի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ դպրոցի աշակերտական ընդհանուր ժողով: Ժողովին մասնակցում էին գործադիր տնօրենը, ՄԿԱ գծով փոխտնօրենը, մանկավարժական խորհրդի անդամները, դասղեկները, ծնողները և 6-12-րդ դասարանների աշակերտները: Ժողովում լսվեց աշակերտական խորհուրդի 1 տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունը: Դպրոցի տնօրենը կարևորեց և գնահատեց աշակերտական խորհրդի աշխատանքները և իր ուղերձը հղեց մասնակիցներին և թույլատրեց սկսելու նոր ուսումնական տարվա աշակերտական խորհրդի ընտրությունները: Ժողովի վերջում ընտրվեց ընտրական հանձնախումբ որը պետք է կազմակերպի ընտրությունները:
Комментариев нет:
Отправить комментарий