понедельник, 15 апреля 2013 г.

“Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի”


Ահա այս խոսքերով և յուրաքանչյուրի շուրթերից ”Հայր մեր” – ը լսելով սկսեցինք Զատկին նվիրված միջոցառումը: Այն մարտի 31-ին էր և Վորլդ Վիժնի համատեղ օգնությամբ Շինուհայրի միջն. Դպրոցի աշակերտները կազմակերպել էին միջոցառում՝ համայնքաբնակների համար: Աշակերտները նախօրոք “Տաթև” - ի վանքից սուրբ օրհնությամբ բերել էին վառվող մոմեր և բաժանել համայնքի բնակիչներին: Միջոցառման վերջում բոլորին բաժանվեց  կարմիր ներկված ձվերն ու փլավը: Միջոցառման վերջում  ԾԽ-ի և ԱԽ-ի անդամները փոքրիկ մրցույթ-միջոցառում էին կազմակերպել: Նրանք Զատկի սեղանին էին դրել կարմիր գինին, ներկած ձվերը, փլավը, ձուկը, բանջարով հացը և իհարկե ավանդական գաթան:
Թող Աստծո օրհնությունը միշտ մեզ հետ լինի:
                                             ԾԽ-ի նախագահ Տաթև Դաղունց


                                                 ԱԽ-ի անդամ Էրիկ Ավագյան

Комментариев нет:

Отправить комментарий