понедельник, 6 мая 2013 г.

Եղեռնին նվիրված միջոցառում

Գարուն՛ էր… Չեկած ամառ,
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց կրակի պես..
Գարունա՜…, ձունա արել:
                                              Պ. Սևակ
1915թ. Ապրիլի  24..
2013թ. Ապրիլի  24-ին լրացավ հայոց մեծ եղեռնի  98 տարվա, օր որը երբեք չի մոռացվի: Ամեն տարի այս օրը յուրաքանչյուր հայ իր պարտքն է համարում այցելել զոհերի հուշարձան և իր երախտիքի տուրքը մատուցել և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: Շինուհայրի ուսումնական հաստատությունում  արդեն մի քանի տարի է եղոռնի օրվան նվիրվում են շաբաթ, որի ընթացքում կազմակերպում են պատմության բաց դասեր, գրում են շարադրություններ, պատրաստում են պաստառներ և շաբաթն ամփոփված է գիտաժողովով, որտեղ ելույթ են ունենում նաև երեխաները: Իսկ 24-ին կազմակերպվում է երթ: Երթին մասնակցում են աշակերտներ` ըստ դասարանների, ուսուցիչներ, ԾԽ-ի և ԱԽ-ի անդամներ, համայնքաբնակներ: Նրանք ծաղիկներ են դնում և մոմ են վառում հուշարձանում:          
              ԱԽ-ի անդամ Էրիկ Ավագյան

Комментариев нет:

Отправить комментарий