понедельник, 14 апреля 2014 г.

Շինուհայրում տեղի է ունեցել «Ես ունեմ առողջության պահպանման իրավունք» թեմայով ակցիա:

Առողջության պահպանման իմ իրավունքը Ս/թ. ապրիլի 8-ին Քաունթերփարթ ինթերնեշնլի/ՔԻ աջակցությամբ իրականացվող «Առողջության պահպանման իմ իրավունքը» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ն Շինուհայր և Հալիձոր համայնքների Աշակերտական խորհուրդների/ԱԽ-ների և Համայնքային ակտիվ խմբերի/ՀԱԽ-երի մասնակցությամբ կազմակերպել էր «Ես ունեմ առողջության պահպանման իրավունք» թեմայով միջհամայնքային ակցիա: Հալիձորի` ակցիայի մասնակից թիմը «Ես ունեմ առողջության պահպանման իրավունք» խորագիրը կրող պաստառներով երթ է կազմակերպել դեպի Շինուհայր, որտեղ՝ Շինուհայր- Հալիձոր մայրուղու մոտ, Շինուհայրի աշակերտական և երիտասարդական խմբերը առողջության պահպանման իրավունքն ազդարարող պաստառներով ու թռուցիկներով դիմավորել են հալիձորցիներին: Թիմերը հանդիպել են, ողջունել միմյանց, համախմբվել օրվա գաղափարի շուրջ, այնուհետև շրջելով համայնքի մարդաշատ վայրերով` բնակիչների շրջանում տարածել թռուցիկներ:
 Միջհամայնքային ակցիան շարունակվել է Շինուհայրի միջնակարգ դպրոցի դահլիճում, որտեղ ողջյունի խոսքերով հանդես են եկել Շինուհայրի միջնակարգ դպրոցի ՄԿԱ փոխտնօրեն, ՀԱԽ-ի անդամ Ամալյա Գալստյանը, Շինուհայրի միջնակարգ դպրոցի ԱԽ-ի անդամ Մարիամ Հովսեփյանը և ԳՈՒՄ ՀԿ-ի ծրագրերի զարգացման ղեկավար, «Առողջության պահպանման իմ իրավունքը» ծրագրի համակարգող Աննա Դանիելյանը: Միջհամայնքային ակցիան համալրվել է երկու թիմերի կողմից պատրաստված առողջ ապրելակերպի թեմայով բեմականացումներով, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու մարդու իրավունքի վերաբերյալ ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների մեջբերումներով: Առողջ ապրելակերպի, բժշկական ծառայությունների հասանելիության և մատչելիության վերաբերյալ ելույթ է ունեցել նաև Շինուհայրի միջնակարգ դպրոցի բուժքույրը: Միջհամայնքային ակցիան ամփոփվել է երկու համայնքների թիմերի միջև սպորտային մրցույթով. աղջիկները խաղում էին բասկետբոլ, տղաները` վոլեյբոլ:  Խաղի վերջում մասնակից երկու թիմերին/Հալիձոր և Շինուհայր/ ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից տրվեցին պատվոգրեր և խրախուսական նվերներ:
 

          Շինուհայրի ԱԽ -ի նախագահ Էրիկ Ավագյան



Комментариев нет:

Отправить комментарий