вторник, 6 сентября 2016 г.

Գիտելիքի օրը Շինուհայրի միջնակարգ դպրոցում

Շինուհայրի միջնակարգ դպրոցը նորից իր դռները բացեց աշակերտների առջև:Կազմակերպվել էր համադպրոցական մեծ միջոցառում Ժ. Սարգսյանի ղեկավարությամբ, որին մասնակցում էին համայնքի բոլոր դպրոցահասակ աշակերտները:Միջոցառմանը ներկա էին  համայնքաբնակներ,ծնողներ և ուսանողներ:Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի փոխտնօրեն Ա. Գալստյանը, իսկ շնորհավորանքի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Շ. Գրիգորյանը, աշակերտներին մաղթելով նորանոր հաջողություններ:Իսկ առաջին քայլերով դպրոց եկած 34 սաներին ավագ դպրոցի աշակերտները ուղղորդեցին դասարան՝ մաղթելով նրանց խաղաղ երկինք, առողջություն և ուսման մեջ նորանոր առաջադիմություններ:
















Комментариев нет:

Отправить комментарий