Նոյեմբերի 10-ին ՀՀ-ում նշվում է տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրը։ Շինուհայրի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց այց համայնքապետարան՝ տեղում ծանոթանալու ՏԻՄ-ի գործունեությանը։ Երեխաները եղան ՏԻՄ-ի գրադարանում և հանդիպեցին անձնակազմի որոշ անդամների հետ: Նաև աշակերտները ներկայացրեցին ԱԽ-ի բլօգը և կայքը:
пятница, 14 ноября 2014 г.
,,Աշնան տոն,, Շինուհայրի միջն. դպրոցում
Շինուհայրի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ <<Աշնան >> տոն , որտեղ ելույթ ունեցան դպրոցի աշակերտները: Հատկապես ակտիվ մասնակցություն ունեցան 8-րդ դասարանի աշակերտները: Ներկայացրին Աշնան գունագեղ շարադրություններ: Ներկայացրին նաև աշնան առատ բերք ու բարիքի օգտակարությունը և կարևորությունը: Ներկա էին նաև ծնողներ, ուսուցիչներ և աշակերտներ:
Բասկետբոլի մրցույթ Շինուհայրի միջն. դպրոցում
Շինուհայրի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 4-ին սկսվեց բասկետբոլի, մրցույթ 9-12 - րդ դասարանների միջև, որը կազմակերպել էր ռազմամարզական հանձնախումբը և ԱԽ-ի նախագահ՝ Էրիկ Ավագյանը: Մրցույթը տևեց 4 օր և ավարտվեց նոյեմբերի 7-ին, որի արդյունքում հաղթող ճանաչվեց 12-րդ դասարանի թիմը: Հաղթող թիմը տնօրինության կողմից արժանացավ պատվոգրի և գովասանքի:
ԱԽ-ի նիստ Շինուհայրի միջն. դպրոցում
Ս/թ. հոկտոմբերի 31-ին Շինուհայրի միջնակարգ գպրոցում տեղի ունեցավ այս ուսումնական տարվա առաջին ԱԽ-ի նիստը: Ախ-ի նախագահը ներկայացրեց 2014-2015 ուստարվա աշխատանքային պլանը: ԱԽ-ի 24 անդամները ըստ իրենց նախասիրությունների ընդգրկվեցին հանձնախմբերի մեջ: Նիստին որոշեցին նաև դպրոցում կազմակերպել <<Աշնան տոն>> արտադասարանական միջոցառում:
Շիուհայրի միջն. դպրոցում տեղի է ունեցել ԱԽ նախագահի ընտրություններ
Ս/թ. հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ: Նախագահի թեկնածուներ էին առաջադրվել 3 աշակերտ՝ Էրիկ Ավագյան, Լիլիա Իշխանյան, Նունե Աղամալյան: Նրանք երեքն ել ներկայացան իրենց նախընտրական ծրագրերով, ներկաըացրեցին նաև իրենց վստահված անձերին որոնք միջև վերջ հետևեցին ընտրությունների ընթացքին: Ընտրություններն անցավ ըստ դպրոցի ԱԽ-ի ընդունված կանոնադրության: Ընտրություններն ավարտվեց ձայներ հաշվող հանձնախմբի հաշվետվությամբ: Նրանք հայտարարեցին որ ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրվել՝ Էրիկ Ավագյանը: Աշակերտական խորհրդի անդամները շնորհավորեցին նրան և մաղթեցին բեղմնավոր աշխատանք:
Շինուհայրի միջն. դպրոցում տեղի է ունեցել ԾԽ-ի նախագահի ընտրություններ
Ս/թ. հոկտեմբերի 17-ին Շինուհայրի միջն. դպրոցում տեղի ունեցավ ԾԽ-ի նիստ որտեղ նախորդ տարվա կատարած աշխատանքների մասին զեկուցեց ԾԽ-ի նախագահ՝ Տաթևիկ Դաղունցը: Նիստին մասնակցում էր դպրոցի գործադիր տնօրեն՝ Շ. Գրիգորյան, նա ողջունեց Ծխ-ի անդամներին գնհատեց նախորդ տարվա աշխատանքները լավ և մաղթեց նորընտիր նախագահին և ԾԽ-ին բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Կատարվեց նոր ընտրություններ առաջադրված երեք թեկնածուներից ձայների մեծամասնությամբ ԾԽ-ի նախագահ ընտրվեց նորից Տ. Դաղունցը:
Աշակերտների ընդհանուր ժողով՝ Շինուհայրի միջն.դպրոցում
Սեպտեմբերի 17-ին Շինուհայրի միջն.դպրոցում կայացավ սովորողների ինքնավարության բարձրագույն մարմնի՝ սովորողների ընդհանուր ժողով:
Աշակերտների ընդհանուր ժողովին մասնակցում են դպրոցի 6-12-րդ դասարանների աշակերտները՝ թվով՝ 299, մասնակցել են 250 աշակերտ: Մասնակցում է նաև գործադիր տնօրենը, դացղեկները,ՄԽ-ի այլ անդամներ , ծնողներ:
вторник, 2 сентября 2014 г.
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՑՏ ԼՈԻՅՍԻ, ՀՈՒՅՍԻ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ
Շինուհայրի միջնակարգ դպրոցում մեծ շուքով և հանդիսավորությամբ
կայացավ միջոցառում նվիրված նոր ուսումնական տարվան: Միջոցառմանը մասնակցում էին մեծ
թվով ծնողներ, հյուրեր և համայնքաբնակներ: Ողջույնի և բացման խոսքով արտահայտվեց ՄԿԱ փոխտնօրեն՝ Ա. Գալստյանը, իսկ նոր ուսումնական տարվա խնդիրների
և նորությունների մասին ելույթ ունեցավ գործադիր տնօրեն՝ Շ.Գրիգորյանը, որը նաև գովասանագրեր
հանձնեց նախորդ տարվա ուսման առաջավորներին: Միջոցառումն ավարտվեց աշակերտների ողջույնի
և շնորհավորանքների ելույթով: Սեպտեմբերյան առաջին զանգը ղողանջեց առաջին և տասներկուերորդ
դասարանցիների կողմից:
пятница, 29 августа 2014 г.
,,Շեն ու հայր,, ամառային բակային ճամբար
Ամառային արձակուրդներին՝
հուլիսի 22-ին ԱԽ-ն հրավիրեց արտահերթ նիստ որին մասնակցում էին ԱԽ-ի և ԾԽ-ի անդամներ ՄԿԱ գծով փոխտնօրենը և ՎՎ
Սիսիանի գրասենյակի աշխատակից Գայանե Մեսրոպյանը:
Նա առաջարկեց ամառային բակային ճամբար կազմակերպելու համար ներկայացնել ծրագիր
առաջարկ: Ախ-ն դիմեց տնօրենին և նրա համաձայնությունը ստանալուց հետո գրվեց ծրագիր առաջարկը որի արդյունքում կարողացանք կազմակերպել
հնգօրյա ամառային բակային ճամբար: Որի նպատակն
էր.
- - Աշակերտների ամառային հանգստի և ժամանցի նպատակային կազմակերպում.
- - Արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների խթանում և զարգացում.
Ճամբարին մասնակցեցին
նաև ԱԽ-ի և ԾԽ-ի ակտիվ անդամները : Ճամբարի
աշխատանքները ավարտվեց խարույկով իսկ ամփոփումը էքսկուրսիայով: Երեխաները եղան Բարձրավանի անտառում գտնվող Բղենո վանքում որտեղ ծանոթացան հայ հոգևոր մշակույթին
մի հնագույն կոթողի: Այս ամենի համար մենք շնորհակալ ենք ՎՎ միջազգային կազմակերպությանը
որը հովանավորեց մեր բոլոր աշխատանքները:
среда, 11 июня 2014 г.
среда, 30 апреля 2014 г.
понедельник, 14 апреля 2014 г.
Շինուհայրում տեղի է ունեցել «Ես ունեմ առողջության պահպանման իրավունք» թեմայով ակցիա:
Առողջության պահպանման իմ իրավունքը
Ս/թ. ապրիլի 8-ին Քաունթերփարթ ինթերնեշնլի/ՔԻ աջակցությամբ իրականացվող «Առողջության պահպանման իմ իրավունքը» ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ն Շինուհայր և Հալիձոր համայնքների Աշակերտական խորհուրդների/ԱԽ-ների և Համայնքային ակտիվ խմբերի/ՀԱԽ-երի մասնակցությամբ կազմակերպել էր «Ես ունեմ առողջության պահպանման իրավունք» թեմայով միջհամայնքային ակցիա:
Հալիձորի` ակցիայի մասնակից թիմը «Ես ունեմ առողջության պահպանման իրավունք» խորագիրը կրող պաստառներով երթ է կազմակերպել դեպի Շինուհայր, որտեղ՝ Շինուհայր- Հալիձոր մայրուղու մոտ, Շինուհայրի աշակերտական և երիտասարդական խմբերը առողջության պահպանման իրավունքն ազդարարող պաստառներով ու թռուցիկներով դիմավորել են հալիձորցիներին: Թիմերը հանդիպել են, ողջունել միմյանց, համախմբվել օրվա գաղափարի շուրջ, այնուհետև շրջելով համայնքի մարդաշատ վայրերով` բնակիչների շրջանում տարածել թռուցիկներ:
Միջհամայնքային ակցիան շարունակվել է Շինուհայրի միջնակարգ դպրոցի դահլիճում, որտեղ ողջյունի խոսքերով հանդես են եկել Շինուհայրի միջնակարգ դպրոցի ՄԿԱ փոխտնօրեն, ՀԱԽ-ի անդամ Ամալյա Գալստյանը, Շինուհայրի միջնակարգ դպրոցի ԱԽ-ի անդամ Մարիամ Հովսեփյանը և ԳՈՒՄ ՀԿ-ի ծրագրերի զարգացման ղեկավար, «Առողջության պահպանման իմ իրավունքը» ծրագրի համակարգող Աննա Դանիելյանը: Միջհամայնքային ակցիան համալրվել է երկու թիմերի կողմից պատրաստված առողջ ապրելակերպի թեմայով բեմականացումներով, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու մարդու իրավունքի վերաբերյալ ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների մեջբերումներով: Առողջ ապրելակերպի, բժշկական ծառայությունների հասանելիության և մատչելիության վերաբերյալ ելույթ է ունեցել նաև Շինուհայրի միջնակարգ դպրոցի բուժքույրը: Միջհամայնքային ակցիան ամփոփվել է երկու համայնքների թիմերի միջև սպորտային մրցույթով. աղջիկները խաղում էին բասկետբոլ, տղաները` վոլեյբոլ: Խաղի վերջում մասնակից երկու թիմերին/Հալիձոր և Շինուհայր/ ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից տրվեցին պատվոգրեր և խրախուսական նվերներ:
Շինուհայրի ԱԽ -ի նախագահ Էրիկ Ավագյան
Միջհամայնքային ակցիան շարունակվել է Շինուհայրի միջնակարգ դպրոցի դահլիճում, որտեղ ողջյունի խոսքերով հանդես են եկել Շինուհայրի միջնակարգ դպրոցի ՄԿԱ փոխտնօրեն, ՀԱԽ-ի անդամ Ամալյա Գալստյանը, Շինուհայրի միջնակարգ դպրոցի ԱԽ-ի անդամ Մարիամ Հովսեփյանը և ԳՈՒՄ ՀԿ-ի ծրագրերի զարգացման ղեկավար, «Առողջության պահպանման իմ իրավունքը» ծրագրի համակարգող Աննա Դանիելյանը: Միջհամայնքային ակցիան համալրվել է երկու թիմերի կողմից պատրաստված առողջ ապրելակերպի թեմայով բեմականացումներով, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու մարդու իրավունքի վերաբերյալ ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների մեջբերումներով: Առողջ ապրելակերպի, բժշկական ծառայությունների հասանելիության և մատչելիության վերաբերյալ ելույթ է ունեցել նաև Շինուհայրի միջնակարգ դպրոցի բուժքույրը: Միջհամայնքային ակցիան ամփոփվել է երկու համայնքների թիմերի միջև սպորտային մրցույթով. աղջիկները խաղում էին բասկետբոլ, տղաները` վոլեյբոլ: Խաղի վերջում մասնակից երկու թիմերին/Հալիձոր և Շինուհայր/ ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից տրվեցին պատվոգրեր և խրախուսական նվերներ:
Շինուհայրի ԱԽ -ի նախագահ Էրիկ Ավագյան
Подписаться на:
Сообщения (Atom)